Խոշոր ավտովթար` Արարատի մարզում. բախվել են «Տոյոտա Լանդ Քրաուզեր»-ն ու «ԳԱԶ 24»-ը. կան վիրավորներ (լուսանկարներ)
Օգոստոսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են «ԳԱԶ 24» մակնիշի 26 ՏՏ 381 համարանիշի եւ «Տոյոտա Լանդ Քրաուզեր» մակնիշի 80 ԼՍ 900 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ. 2-ը` Մասիսի, 1-ը` Էրեբունու բժշկական կենտրոն: Վիրավորներին 1-ին օգնությունը ցուցաբերել են քաղաքացիները:
Մասիսի Ոստիկանությունը պարզել է , որ «Տոյոտա»-ն վարել է Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 24-ամյա Տարոն Հարությունյանը, իսկ «ԳԱԶ 24»-ը` Վեդի քաղաքի բնակիչ` 50-ամյա Մարտիկ Մարտիրոսյանը: Պարզվել էր նաև, որ հիվանդանոց էին տեղափոխվել երկու վարորդներն ու «Տոյոտա»-ի ուղևոր, 28-ամյա Արամ Յարալյանը: