Բաժիններ՝

5 Խորհուրդ Դոնալդ Թրամփից. ինչպե՞ս դառնալ միլիարդատեր

Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է միլիոնատեր Դոնալդ Թրամփի 5 բիզնես-կանոնները:

  1. Սիրե՛ք այն, ինչով զբաղվում եք: Երբեք հաջողության չեք հասնի, եթե չսիրեք այն, ինչով զբաղվում եք: Դա ձեզ թույլ կտա լուծել մեծ թվով խնդիրներ:
  2. Մի՛ մտածեք գումար վաստակելու ձևերի մասին: Դրա փոխարեն մտածե՛ք՝ ինչ օգտակար բան կարող եք անել ձեր հարևանների, մարզի, քաղաքի համար: Մտածե՛ք՝ ինչն է պետք փոխել, ինչն է պետք ավելի արդյունավետ անել, ինչ խնդիրներ կարելի է լուծել, ինչ պահանջներ կարելի է բավարարել: Եվ ամենակարևորը պատասխանե՛ք հետևյալ հարցին. ո՞ր աշխատանքը ձեզ հաճույք կպատճառի:
  3. Փնտրե՛ք ձեր առաքելությունը: Ձեր արած յուրաքանչյուր քայլի մեջ դուք պետք է որևէ բարձր նպատակ տեսնեք: Հենց դա կարող է ձեզ ոգեշնչել և կիրք առաջացնել: Օգնե՛ք մարդկանց, ինքնաուսուցմամբ զբաղվե՛ք, ձեզ և ձեր ընտանիքի համար առողջ կենսակերպ ապահովե՛ք: :
  4. Աշխատե՛ք էնտուզիազմով: Ձեր աշխատատանքը կատարեք էնտուզիամով, և հրաշքը տեղի կունենա:
  5. Մտքերը ծնվում են մարդկանց գլուխներում, բայց հազվադեպ են «հասնում» նրանց սրտերին, իսկ առանց դրա յուրաքանչյուր միտք մեռնում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս