ԵԱՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ կապված 2008 թվականի օգոստոսյան պատերազմի հնգամյակի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ն հաղորդագրություն է հրապարակել՝ կապված Ռուս-վրացական պատերազմի հնգամյակի հետ: «2008 թվականի հակամարտությունը. 5 տարի անց» անվանմամբ հաղորդագրությունը հրապարակվել է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում:

Դրանում մասնավորապես ընդգծվում է, որ Վրաստանը 2008 թվականի հակամարտության հետևանքով աղետալիորեն կորցրել է հարյուրավոր մարդիկ, իսկ հազարավոր մարդիկ էլ դարձել են հարկադիր վերաբնակներ.

«5 տարի անց մենք տեսնում ենք զինված հակամարտությամբ Վրաստանին ու Հարավային Օսիային հասցված վնասը: Այդ հակամարտությունը ևս մեկ անգամ հիշեցրեց ԵԱՀԿ-ին ու նրա առաքելության մասնակից երկրներին կազմակերպության մանդատի էության մասին՝ համագործակցության, հարգանի, վստահության վրա հիմնված անվտանգ տիրույթի հիմնում և հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ձգտում»:

Տեսանյութեր

Լրահոս