Արդեն երկու ամիս է, ինչ «քրդական» նավթն արտահանվում է նաև Իրանի տարածքով. Fars
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արդեն երկու ամիս է, ինչը Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նավթը արտահանվում է Իրանի տարածքի միջոցով: Խոսքը գնում է օրական մինչև 30.000 բարել նավթի մասին:
Բրիտանական Reuters լրատվական գործակալությունը վստահեցնում է, որ «իրանական երթուղու» գործածումը հարուցել է Վաշինգտոնի ու Բաղդադի զայրույթը: Նշվում է, որ «քրդական» նավթի 50.000 բարել օրական արտահանվում է թուրքական նավահանգիստներով:
Այժմ քրդերը գտել են երկրորդ երթուղին, որը նախկինում օգտագործվել է նավթաքիմիական արտադրանքի մատակարարման համար: Վերջին երկու ամսում հում նավթը Հյուսիսային Իրաքից բեռնատարներով հասցվում է Իրանի հարավում գտնվող Բենդեր-Խոմեյնի նավահանգիստ:
Այս երթուղով արտահանման ծավալը գնահատվում է օրական 30.000 բարել: Աղբյուրները հաղորդել են, որ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը ձգտում է ամեն գնով պահպանել արտահանման այս երկու (թուրքական ու իրանական) երթուղիները: