Բաժիններ՝

Թուրքիան հայտարարել է 10 պահակային մոտորանավակ գնելու մրցույթ

Defense News-ի փոխանցմամբ՝ Թուրքիան հայտարարել է 10 պահակային մոտորանավակ գնելու մրցույթ: Մրցույթի պայմաններով կոմպլեկտավորման մեծ մասը պետք է լինի տեղական արտադրության:

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 600 միլիոն դոլար: Փորձագետները կանխատեսում են, որ մրցույթին կմասնակցեն թուրքական մի շարք նավաշինարաններ՝ RMK Marine, Yonca-Onuk, Dearsan и Istanbul Shipyards: Պահակային մոտորանավակների արտադրման ծրագիրը կոորդինացնում է Savunma Teknolojileri Mühendislik (STM) ընկերությունը:

Նավերի մարտական համակարգերի մատակարարման համար պայքարելու են Aselsan ու Havelsan ընկերությունները, իսկ Roketsan ընկերությունը համարվում է մոտորանավակների սպառազինման համար հրթիռների հավանական մատակարար: Օտար արտադրողներին առաջարկվում է շարժիչների ու ղեկային համակարգերի պատրաստումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս