Բաժիններ՝

Սիրիայի իշխանությունները հերքել են Ասադի ավտոշարասյան վրա հարձակվելու մասին տեղեկատվությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական հեռուստատեսությունն այսօր ցուցադրել է, թե ինչպես է նախագահ Բաշար Ասադն աղոթում Դամասկոսի մզկիթներից մեկում:

Տեսանյութը ցուցադրվել է այն բանից հետո, ինչ ապստամբները տեղեկություններ տարածեցին, թե Դամասկոսում մզկիթ մեկնող Ասադի ավտոշարասյունը ենթարկվել է հարձակման: Միջադեպի մանրամասների մասին ոչինչ չէր հաղորդվել:

Սիրիայի տեղեկատվության նախարարությունը նույնպես հերքել է Ասադի ավտոշարասյան՝ հարձակման ենթարկվելու մասին տեղեկատվությունը: Տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոբին հայտարարել է, որ այդ տեղեկատվությունն ամբողջովին չի համապատասխանում իրականությանը՝ ընդգծելով, որ նախագահն անձամբ է վարել ավտոմեքենան:

Այսօր մուսուլմանները սկսում են նշել Ոռազա-բայրամը՝ եռօրյա տոն, որով ավարտվում է սրբազան Ռամադան ամիսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս