Բաժիններ՝

Իլգար Մամեդովը խոչընդոտների է բախվել Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրման հարցում

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները խոչընդոտներ են հարուցում «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման (REAL) առաջնորդ Իլգար Մամեդովի նախագահի թեկնածու առաջադրման հարցում:

Այս մասին հայտարարել է Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտը: REAL-ը Մամեդովի թեկնածությունն առաջ է քաշել դեռևս փետրվարի 5-ին՝ նրան կալանքի տակ առնելու հաջորդ օրը՝ կապված հունվարի 23-24-ին Իսմայիլիի շրջանի անկարգությունների կազմակերպման մեղադրանքի հետ:

Մամեդովի փաստաբան Խալիդ Բագիրովը հայտարարել է, որ (նախնական) կալանքի տակ գտնվելու պատճառով Մամեդովը չի կարողանում իր փաստաթղթերն անձամբ ներկայացնել ԿԸՀ: Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս