Վրաստանի ու Ռուսաստանի միջև պատերազմն անխուսափելի էր դարձել 2003 թվականից սկսած. Սաակաշվիլի

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ու Ռուսաստանի միջև պատերազմն անխուսափելի էր դարձել 2003 թվականից սկսած,երբ երկրում իրականացվեց «Վարդերի հեղափոխություն»:

Սաակաշվիլիի խոսքերով՝ հենց դրանից հետո Վրաստանում սկսվեց անկախ պետականաշինության ժամանակաշրջան. «Շևարդնաձեի ժամանակ գրեթե բոլոր նախարարները եղել են ռուս դրածոներ:

Նրանք վերահսկել են Պաշտպանության նախարարությունը, պետանվտանգությունը, տնտեսությունը, և Ռուսաստանը պատերազմելու կարիք չի ունեցել: Նա Վրաստանը վերահսկել է այլ ճանապարհներով:

Իմ առաջին գործը եղավ Կրեմլի բոլոր դրածոներին հեռացնելը, որոնք չէին թաքցնում իրենց համակրանքը Մոսկվայի հանդեպ: Վրաստանը սկսեց կառուցել անկախ պետություն, իսկապես անկախ, և այդ ժամանակ Ռուսաստանը կարիք զգաց պատերազմի՝ մեզ վերահսկելու համար, և դրա համար որոշեց խլել Աբխազիան ու Հարավային Օսիան:

Նրանք պատերազմի էին պատրաստվում 2005 թվականից սկսած: 2007 թվականին Պուտինն ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին հայտնել է, որ Վրաստանի հետ պատերազմն անխուսափելի է: Ինձ այդ մասին հայտնել է անձամբ Ռայսը»:

Տեսանյութեր

Լրահոս