Բաժիններ՝

Տեղաբաշխվել է 500 միլիոն դրամ ծավալով պարտատոմս

Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52048145 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 647 մլն 200 հազ դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 580 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 67 մլն 200 հազ դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 458 720 272 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ և գանձապետական պահառուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս