ԱՄՆ դեսպանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ապահովել ազատ ընտրությունների անցկացում
                                    Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը ողջունել է հոկտեմբերի 9-ին նախագահական ընտրությունների նշանակումը և Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել ապահովել ազատ և արդար ընտրական գործընթաց, որը կարտացոլի ժողովրդի կամքը:
Դեսպանը կարևորել է նաև քաղաքական գործիչներ Իլգար Մամեդովի ու Թոֆիք Յաղուբլուի, ինչպես նաև երիտասարդ ակտիվիստների, լրագրողների դատական գործերի դիտարկման արագացումը և տվյալ գործերով արդար ու թափանցիկ որոշումներ կայացնելը:
Մորնինգսթարն իշխանություններին նաև կոչ է արել կատարել բանավոր տված խոստումները և պաշտոնապես հրավիրել ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի միջազգային դիտորդների:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    