
Բաթումի բոլոր խոշոր օբյեկտներում անջատել են երաժշտությունը. Business Грузия

Business Грузия պորտալի փոխանցմամբ՝ Բաթումում գտնվող բոլոր խոշոր օբյեկտների սեփականատերերն անջատել են երաժշտությունը: Դրա պատճառը Հեղինակային իրավունքների պաշտպանության ասոցիացիայի պահանջն է, որի համաձայն, ռեստորաններին ու բարերին արգելվել է միացնել վրացի ու օտարազգի հեղինակների երգերը՝ առանց համապատասխան լիցենզիայի առկայության:
Ասոցիացիան հայտարարել է, որ անհրաժեշտ է նման սահմանափակումներ մտցնելն ու հեղինակների հետ պայմանավորվելը: Բացի այդ, պարզաբանվում է, որ Բաթումում իրենց հանգիստն անցկացնողների համար խնդիր է ներկայացնում գիշերային ժամերին միացված բարձր երաժշտությունը:
Պորտալն ընդգծում է, որ լիցենզիայի համար անհրաժեշտ վճարի չափը կախված է լինելու ժամանցային վայրի տեղերի քանակից, ինչն անընդունելի է մասնավոր ձեռնարկատերերի համար:
Աջարիայի զբոսաշրջային դեպարտամենտը հայտարարել է, որ տվյալ սահմանափակումները բացասականորեն կանդրադառնան տարածաշրջանում զբոսաշրջիկների քանակի վրա և կնվազեցնի տնտեսական եկամուտները: