Բաժիններ՝

Acer-ը ներկայացրել է Liquid Z3 սմարթֆոնը

Acer ընկերությունը ներկայացրել է Android օպերացիոն համակարգով աշխատող բյուջետային սմարթֆոնը: Acer Liquid Z3–ը ունի 3.5 դյույմանի անկյունագծով էկրան: Սմարթֆոնը աշխատում է 2 միջուկանի 1 Գգհ պրոցեսորով, որի ներկառուցված հիշողությունը 4 Գբ է:  Ճակատային տեսախցիկի թողունակությունը կազմում է 3Մպ: Նշվում է, որ ամենայն հավանականությամբ կթողարկվի նաև սմարթֆոնի երկու SIM- քարտերով տարբերակը:

Բացի այդ, սմարթֆոնը կթողարկվի նաև մի քանի տարբերակներով, որոնք կունենան մի խումբ տարբեր հատկանիշներ` բազային տարբերակից մինչև ավելի առաջադեմ տարբերակներ: Վաճառքում սմարթֆոնը կհայտնվի օգոստոսի կեսերին, դրա արժեքը կկազմի մոտ 130 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս