Բաժիններ՝

Ինչո՞ւ է Microsoft-ը փորձում ազատվել Surface Pro պլանշետներից

Վերջերս Microsoft ընկերությունը նվազեցրեց Surface RT պլանշետների գինը 150 դոլարով և արդյունքում կորցրեց 900 մլն դոլար: Այժմ արդեն ընկերությունը նվազեցրել է Surface Pro պլանշետների գինը 100 դոլարով:

64 ԳԲ հիշողությամբ մոդելը այժմ արժե 799 դոլար, իսկ 128Գբ մոդելը` 899 դոլար: Այս գները ուժի մեջ են ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում, Հոնկոնգում և Թայվանում վաճառվող պլանշետների համար: Մնացած երկրների վերաբերյալ դեռևս ոչինչ հայտնի չէ:

Վերլուծաբանների խոսքով` Windows RT և Windows 8-ի հիման վրա պլանշետները կազմում են այդ սարքավորումների ընդհանուր շուկայի մոտ 4.5%-ը:  Ինչո՞ւ է Microsoft ընկերությունը փորձում արագորեն ազատվել այդ մոդելներից: Պատասխանը ամենայն հավանականությամբ պարզ է. ժամանակն է թողարկել նոր մոդելներ, իսկ պահեստները լցված են դեռևս հին Surface-ներով, որոնք այդպես էլ ժամանակին չի հաջողվել վաճառել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս