
Թուրքիան սեպտեմբերին կստանա նոր սերնդի առաջին ռազմական-տրանսպորտային ինքնաթիռը

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան առաջին անգամ փորձարկել է նոր սերնդի A400M ռազմական-տրանսպորտային ինքնաթիռը: Վերջինս հուլիսի 29-ից Իսպանիայի Սևիլիա քաղաքում ենթարկվել է շարժչի արագության փորձարկումների, որոնց ընթացքում խնդիրներ չեն հայտնաբերվել:
Թուրքիան Airbus Military ընկերության կողմից արտադրվող առաջին A400M ռազմական-տրանսպորտային ինքնաթիռը ստանալու է սեպտեմբերին: Ընդհանուր առմամբ, Թուրքիան պատվիրել է 10 այդպիսի ինքնաթիռ: Նշվում է, որ մեծ հեռահարություն ու բարձր մանևրայնություն ունեցող այդ ինքնաթիռը կարող է օգտագործվել նաև քաղաքացիական նպատակներով: