Հալեպի հյուսիսում ոչնչացվել է 273 զինյալ և 4 զրահամեքենա
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպը պաշտպանող սիրիացի զինծառայողները շարունակում են հետ մղել ընդդիմության զինված խմբավորումների գրոհները՝ նրանց պատճառելով զգալի կորուստներ:
Կատաղի մարտեր են ընթանում քաղաքի հյուսիսային մատույցների մոտ՝ բաների շրջանում: Սիրիական ռազմական աղբյուրի տվյալներով՝ հակառակորդը փորձ է ձեռնարկել՝ տվյալ հատվածում պաշտպանական գիծը ճեղքելու համար, սակայն հետ է մղվել:
Հարձակման հետ մղման ժամանակ ոչնչացվել է 273 զինյալ, շարքից հանվել է 4 զրահամեքենա, հրետանային ու զենիթային զենք, ականանետեր ու ինքնագնաց հրթիռային սարքեր: Բանակային պահակակետերի մարտիկները կանխել են ռումբով լի երկու ավտոմեքենայի և մեկ բուլդոզերի պայթեցումը: