
Ռուսաստանն ուժեղացնում է իր Կասպյան նավատորմը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Углич փոքր հրթռիակիր նավը, որը հանդիսանում է 21631 (Буян-М) նախագծի արդիականացված երկրորդ նավը, օգոստոսի վերջին կհատկացվի Կասպյան նավատորմին՝ փորձարկումներ անցնելու համար:
Այս մասին հայտարարել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: Կասպյան նավատորմն արդեն իսկ սկսել է փորձարկել տվյալ նախագծի առաջին փոքր հրթռիակիր նավը՝ Град Свияжск-ը: Նշվում է, որ մինչև տարեվերջ այս երկու ռազմանավերը կհանձնվեն շահագործման և կհամալրեն Կասպյան նավատորմի կազմը:
Буян նախագծի արդիականացված նավերը, ի տարբերություն իրենց նախորդների, ունեն ավելի մեծ ջրատարողություն (949 տոննա) և հագեցած են մեծ դիպուկությամբ ու հեռահարությամբ նորագույն հրթիռային զենքով՝ Калибр-НК-ով, որը նախատեսված է ծովային ու առափնյա թիրախների ոչնչացման համար: