Բաժիններ՝

Չինաստանում կանխատեսվում է վերջին 30 տարվա ամենացածր տնտեսական աճը

Russia Today-ի փոխանցմամբ՝ Չինաստանի տնտեսական տասնամյա բուռն զարգացումից հետո աշխարհի երկրորդ տնտեսության աճը, ամենայն հավանականությամբ, սկսում է դանդաղել: Չինաստանի կառավարությունը ակնկալում է, որ այս տարի այն կազմելու է 7.5 տոկոս, ինչը կլինի ամենացածր ցուցանիշը վերջին 30 տարվա ընթացքում:

Մինչ այդ տնտեսական աճի ցուցանիշը պարբերաբար մոտեցել է 10 տոկոսի նշաձողին: Մի շարք փորձագետներ կանխատեսում են, որ մոտակա տարիներին Չինաստանի տնտեսական աճի տեմպերը նվազելու են մինչև 3 տոկոսի, ինչն անհանգստացնում է խոշորագույն բանկերին:

Վերջին 30 տարում Չինաստանի տնտեսությունը հասել է տնտեսական աճի ռեկորդային մակարդակի: Սակայն ասիական պետությունը չկարողացավ դիմագրավել տնտեսական ճգնաժամին: Չինաստանի կառավարությունը տնտեսական աճ խթանելու նպատակով մտադիր է մեծացնել ծախսերը և միջոցներ հատկացնել երկաթուղիների կառուցմանն ու ենթակառուցվածքների զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս