
Իրակլի Ալասանիան օգոստոսի 20-ին պաշտոնական այցով մեկնելու է ԱՄՆ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան օգոստոսի 20-ին պաշտոնական այցով մեկնելու է ԱՄՆ: Այս մասին հայտարարել է պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության ներկայացուցիչը.
«Նախարարը պաշտոնական այցով ԱՄՆ կմեկնի օգոստոսի երկրորդ կեսին: Այցի տևականությունը դեռ անհայտ է: Հստակեցվում է այցի ծրագիրը: Մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ»: Նա չի հայտնել, թե ինչ թեմաներ են քննարկվելու Ալասանիայի ամերիկյան այցի ժամանակ:
Ավելի վաղ Ալասանիան EurasiaNet-ին հայտնել էր, որ իր ամերիկացի գործընկեր Չակ Հեյգելի հետ քննարկելու է Վրաստանին մարտական ուղղաթիռներ մատակարարելու հարցը: