Բաժիններ՝

Թուրք-ադրբեջանական համագործակցության բանաձևը պետք է վերականգնվի «Մեկ ազգ, միասնական բանակ» համատեքստում. Զահիդ Օրուջ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան ձեռնամուխ են եղել միասնական բանակի ձևավորմանը: Այս մասին հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր, խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության գծով հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը.

«Ադրբեջանի ու Թուրքիայի զինվորական ստորաբաժանումների անցկացրած համատեղ զորավարժություններն ապացուցում են, որ երկու պետությունները ձևավորում են միասնական հայացք տարածաշրաջանային խնդիրների ու անվտանգության հարցերի նկատմամբ:

Այդ հարաբերությունների տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական հիմքերի հետ մեկտեղ ստեղծվում է դրանց ամենակարևոր բաղադրիչը՝ ռազմականը: Համագործակցության բանաձևը պետք է վերականգնվի ոչ թե «Մեկ ազգ, երկու պետություն» ձևով, այլ՝ «Մեկ ազգ, միասնական բանակ» համատեքստում:

Ադրբեջանն ու Թուրքիան տվյալ ոլորտում ձեռնարկում են ռազմավարական համատեղ քայլեր: Դրա համար կա քաղաքական կամք, ռեսուրսները բավական են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս