Բաժիններ՝

Դավութօղլուն Թեհրանում դռնփակ հանդիպում է ունեցել Հասան Ռոուհանիի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Դռնփակ հանդիպումն անցկացվել է նախագահական պալատում:

Նշվում է, որ դա հանդիսացել է Ռոուհանիի նախագահ դառնալուց հետո Թուրքիայի ու Իրանի միջև բարձր մակարդակի առաջին հանդիպումը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի համագործակցության հարցն ու տարածաշրջանային խնդիրներ:

Նշվում է, որ Դավութօղլուն երեկ մասնակցել է Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողակարգին: Մինչև Իրանը լքելը ակնկալվում է, որ Դավութօղլուն այսօր հանդիպելու է Իրանի արտգործնախարարի պաշտոնին հրաժեշտ տվող Ալի Աքբար Սալեհիի հետ, որին տվալ պաշտոնում փոխարինելու է Ջևադ Զարիֆին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս