Բաժիններ՝

Ջոն Քերին Եգիպտոսում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Սիրիայում ԱՄՆ նախկին դեսպանի թեկնածությունը. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Եգիպտոսում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրվել է Ռոբերտ Ֆորդի թեկնածությունը, ով մինչև վերջերս գլխավորել է Սիրիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը:

Եգիպտոսում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռոբերտ Ֆորդի թեկնածությունն առաջադրել է պետքարտուղար Ջոն Քերին: Այս մասին թերթին հայտնել են բարձրաստիճան աղբյուրները: Նրանց պնդմամբ՝ Քերիի տվյալ որոշումը դեռ պետք է հավանության արժանանա նախագահ Բարաք Օբամայի կողմից:

Բացի այդ, դեսպանի թեկնածուները պետք է հաստատման ընթացակարգեր անցնեն ԱՄՆ սենատում: Թերթն ընդգծել է, որ ո՛չ Օբաման, ո՛չ էլ Սենատն առարկություններ չունեն Ռոբերտ Ֆորդի թեկնածության հաստատման հարցում:

Ռոբերտ Ֆորդը Սիրիայում ԱՄՆ դեսպանատունը գլխավորել է 2010 թվականին: 2011 թվականին Սիրիայում սկսվեց նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների դիմակայությունը, ինչը շուտով վերաճեց քաղաքացիական պատերազմի:

ԱՄՆ-ը հակամարտության սկզբից հայտարարեց, որ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա և պատժամիջոցներ սահմանեց Սիրիայում իշխող վարչակարգի դեմ: Ամերիկա-սիրիական հարաբերությունների սրման ֆոնին դեսպան Ֆորդը սկսեց սպառնալիքներ ստանալ իր հասցեին, և 2011 թվականի աշնանը հարկադրված եղավ լքել Դամասկոսը:

Դրանից հետո նա իր գործառույթներն իրականցնում էր Վաշինգտոնից: 2013 թվականի մայիսի վերջին հայտարարվեց Սիրիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնից Ռոբերտ Ֆորդի վաղաժամ հրաժարականի մասին: Նա ազատ խոսում է արաբերեն, ժամանակին զբաղեցրել է Ալժիրում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, ինչպես նաև աշխատել է Իրաքում ամերիկյան վարչակազմի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս