Բաժիններ՝

Գագիկ Ավանեսյանը «Պուտինի ամառանոցի» գործով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Эхо Москвы ռադիոկայանի փոխանցմամբ՝ Գելենջիկում տևական ազատազրկումների են դատապարտել «Պուտինի ամառանոցի» կառուցումը հետաքննած բնապահպաններին: Դատարանն իրավապաշտպան կենտրոնի աշխատակիցներին մեղավոր է ճանաչել մեքենայությունների մեջ և նրանց դատապարտել է 8-13 տարվա ազատազրկման:

Ընդ որում, ամբաստանյալները պնդել են, որ մեկուսարանում իրենց ենթարկել են կտտանքների, իսկ բոլոր ապացույցները կեղծված են: Գելենջիկյան իրավապաշտպան կենտրոնը հասարակական կազմակերպություն է, որը գոյություն է ունեցել մինչև 2012 թվականի փետրվարի 20-ը, երբ ձերբակալվեցին նրա առաջնորդները:

Կենտրոնը մասնավորապես զբաղվում էր այսպես կոչված «Պուտինի ու պատրիարքի ամառանոցների» կառուցման հետաքննմամբ: Դատարանի որոշմամբ նրանք իրենց չմիջամտության համար 2 միլիոն դոլար են վերցրել շինարարական օրենքը խախտողից:

Դրա համար իրավապաշտպան կենտրոնի նախագահ Վլադիմիր Իվանովը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման, կենտրոնի իրավաբան Զուֆար Աչիլովը՝ 11 տարվա ազատազրկման, իսկ Գագիկ Ավանեսյանն ու Վալերի Սամերգեյը՝ 8-ական տարվա ազատազրկման: Նրանք բոլորն էլ իրենց ազատազրկումը կրելու են խիստ ռեժիմի գաղութում: Դատավճռի բողոքարկումը տեղի է ունենալու օգոստոսի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս