
Վրաստանի նախագահական ընտրություններում առաջադրվել ցանկացողների քանակը հասել է 26-ի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 3-ի դրությամբ Վրաստանի նախագահական ընտրություններում առաջադրվել ցանկացողների քանակը հասել է 26-ի: Այս մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացրած տվյալները:
Նախագահական ընտրություններին մասնակցելու հայտեր ներկայացնելու ժամկետը սպառվում է սեպտեմբերի 7-ին: Մինչև սեպտեմբերի 17-ը թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց համակիրների 26.530 ստորագրություն:
Վրաստանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 27-ին: Գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով արդեն իսկ երկու անգամ ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում, իրավունք չունի երրորդ անգամ առաջադրել սեփական թեկնածությունը: