
Այսօր Թուրքիայում կկայացվի «Էրգենեքոնի» գործով դատավճիռը

Euro News-ի փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայում տեղի է ունենալու «Էրգենեքոն» ազգայնական գաղտնի կազմակերպության գործով դատական ամփոփիչ նիստը: Կազմակերպությունը մեղադրվում է 2003 թվականին պետական հեղաշրջում իրականացնելու փորձի, ինչպես նաև սպանություններ ու պայթյուններ կազմակերպելու մեջ:
Տվյալ գործով անցնում են հարյուրավոր մարդիկ՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, պաշտոնաթող զինվորականներ, լրագրողներ, փաստաբաններ, դասախոսներ: Այսօր կայացվելու է նրանց դատավճիռը:
Թուրքական ընդդիմությունը «Էրգենեքոնի» գործը որակել է որպես «վհուկների որս»՝ գտնելով, որ այս գործընթացի հետևում կանգնած է վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը: «Էրգենեքոնի» գործը մեկնարկել է 2007 թվականի հունիսին: