Բաժիններ՝

Բողոքի բոլոր ակցիաները կանխվելու են. Եգիպտոսի ժամանակավոր նախագահ

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները պատրաստ են խաղաղ երկխոսության՝ ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու համար, սակայն դրա հետ մեկտեղ կանխվելու են երկրում հանրահավաքներ անցկացնելու բոլոր փորձերը:

Այս մասին հայտարարել է Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը. «Եգիպտոսի Անվտանգության խորհրդի բոլոր անդամները միաձայն որոշում են ընդունել հանրահավաքների շարունակումը թույլ չտալու մասին: Բողոքի ակցիաների ժամանակ խաղաղ բնակիչների մահվան մեջ բոլոր մեղավորները կանգնելու են դատարանի առջև»:

Եգիպտական բանակը նախագահ Մոհամմեդ Մուրսիին պաշտոնանկ է արել հուլիսի 3-ին, ինչից հետո երկրում չեն դադարում վերջինիս կողմնակիցների ու հակառակորդների միջև բախումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031