Բաժիններ՝

Ադրբեջանցի զինծառայող է մահացել

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ`ադրբեջանցի զինծառայող է մահացել: Միջադեպը գրանցվել է Թովուզի շրջանի զորամասում, ուր 1992 թվականին ծնված զինծառայող Բայրամով Ռովշան Միրքերիմօղլուն մահացել է սրտի սուր անբավարարությունից: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը հաստատել է տվյալ փաստը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների լրագրողական կենտրոնը՝ հենվելով ԶԼՄ-ների նյութերի մոնիթորինգի վրա, օրեր առաջ հայտնեց, որ ընթացիկ տարվա 7 ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության ու անվտանգության սեկտորի կորուստները կազմել է 58 մարդ:

Ի դեպ, «Դոկտրինայի» հրապարակումից հետո Թովուզի շրջանում ինքնասպանություն է գործել մեկ զինծառայող: 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս