Բաժիններ՝

Փորձելու են խուսափել «գետտոյացումից»

Այսօր կառավարության նիստում հաստատվել է բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, նրանց հաշվառման, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կարգը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ սա համալիր լուծում է տալիս տարիներ շարունակ կուտակված խնդիրներին: Սոցիալական բնակարանային ֆոնդի շահառուները հիմնականում մանկատան շրջանավարտներն ու ծնողական խնամքից զրկված երեխաներն են, բայց, ըստ նախարարի, փորձելու են խուսափել «գետտոյացումից», այսինքն նույն կարգի անձինք նույն տեղում չկենտրոնանան, դրա համար նախգծով 4 կատեգորիաների անձանց հաշվառման խնդիր է դրվում:

Ա.Ասատրյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նոր համալիր է բացվելու: Հաշվառումն իրականացվել է 2003թ-ից, կան 599 մանկատան շրջանավարտներ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ: Այսօր արդեն բնակարաններ տրամադրվել են 235 անձի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս