Բաժիններ՝

Կրկին ցորենի սուպերէլիտային և էլիտային սերմացու կբերվի

ՀՀ կառավարությունն այսօր նիստում հաստատեց 2013-2018թթ. աշնանացան ցորենի սերմնաբուծության, բարձր վերարտադրության սերմերի արտադրության ծրագիրը: Ինչպես հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, այս տարի ցորենի աննախադեպ առատ բերք է սպասվում: Ամեն դեպքում, նախարարությանը թույլատրվեց ձեռք բերել աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության 440 տոննա և սուպերէլիտային վերարտադրության 20 տոննա սերմացու:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց ապահովել ձեռքբերված սերմացուի լաբորատոր փորձաքննությունը:

Շուկայական հարաբերությունների պայմաններում խաթարվել է սերմնաբուծության համակարգը, նախկինում գործող ավելի քան 30 մասնագիտացված պետական սերմնաբուծական տնտեսությունների փոխարեն այժմ գործում է երկուսը: Սերմնաբուծական ընկերությունները և անհատ տնտեսվարողները քանակական և որակական առումով չեն բավարարում սերմերի պահանջարկը:

Ընդունված որոշման նպատակն է խթանել աշնանացան ցորենի բարձր վերարտադրության սերմերի արտադրությունը` 2018թ. այն հասցնելով 5 հազար 500 տոննայի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս