Հերթական անգամ չեղյալ է հայտարարվել Էրդողանի այցը Գազայի հատված

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ չեղյալ է հայտարարվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այցը Գազայի հատված: Որպես դրա պատճառ է նշվում Եգիպտոսի քաղաքական իրավիճակի սրումը:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Գազայի հատված է այցելելու հունիսին, սակայն ավելի ուշ դա հետաձգվել էր: Ուշագրավ է, որ Իսրայելը, ով ավելի վաղ հայտարարել էր, թե խոչընդոտելու է Էրդողանի այցին Գազա, սկսել է կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031