Բաժիններ՝

Տաջիկստանի խորհրդարանը ռուսական ռազմաբազայի մասին համաձայնագիրը կվավերացնի աշնանը

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Տաջիկստանի խորհրդարանն աշնանը վավերացնելու է հանրապետությունում ռուս զինծառայողների ներկայության մասին համաձայնագիրը:

Այս մասին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Նշվում է, որ Տաջիկստանը բանակի վերազինման համար կարող է Ռուսաստանից ստանալ 200 միլիոն դոլար: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքերով՝ ծրագիրը հաշվարկված է մինչև 2025 թվականը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերի 5-ին Ռուսաստանի ու Տաջիկստանի միջև կնքված պայմանագրով՝ ռուսական 201-րդ ռազմաբազան պետք է Տաջիկստանի տարածքում մնա մինչև 2042 թվականը:

Դրա դիմաց Ռուսաստանն արդիականացնելու է Տաջիկստանի բանակի սպառազինությունը: Այդ բազան ստեղծվել է դեռևս 2004 թվականին և ունի մոտ 7000 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս