 
                        Մինչև 2100 թվականն ԱՄՆ-ում կարող է ջրի տակ հայտնվել ավելի քան 1400 քաղաք
 
                                    Ամերիկյան PNAS գիտական պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ավելի քան 1400 քաղաք գտնվում է մինչև 2100 թվականը ջրի տակն անցնելու վտանգի տակ՝ կապված Համաշխարհային օվկիանոսի մակարդակի աճի հետ:
Այսպիսի եզրահանգման է եկել Climate Central անկախ կազմակերպության հետազոտող Բենջամին Ստրաուսը: Նրա հետազոտությունում նշված է, որ գլոբալ ջերմացման հետևանքով Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա մոտ 127 սանտիմետրով:
Հետազոտողի կարծիքով՝ ԱՄՆ-ում դրանից ամենաշատը կտուժեն Ֆլորիդա և Լուիզիանա նահանգների բնակիչները: Մեծ վտանգի մեջ են գտնվում Ֆլորիդայի 150 քաղաքները՝ 2.7 միլիոն բնակչությամբ, և Լուզիանայի 114 քաղաքները՝ 1.2 միլիոն բնակչությամբ:
Վտանգի մեջ գտնվող մյուս նահանգների թվում նշվում են Կալիֆոռնիան, Նյու Ջերսին, Հյուսիսային Կարոլինան և այլն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        