 
                        Իլհամ Ալիևը Մոսկվայո՞ւմ է
 
                                    Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախագահ Իլհամ Ալիևը երեկ երեկոյան մասնավոր այցով ժամանել է Մոսկվա: Այս մասին գործակալությանը հայտնել են մասնավոր աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ Իլհամ Ալիևն իջևանել է Մոսկվայի կենտրոնում գտնվող Lotte Hotel հյուրանոցում, ինչը գտնվում է Կրեմլի մոտ: Անգամ նշվում է, որ Ալիևն արդեն իսկ ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Հայտնի չէ, արդյոք նա հանդիպելո՞ւ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թե՞ ոչ: Պաշտոնական աղբյուրները ոչինչ չեն հայտնում Իլհամ Ալիևի մոսկովյան այցի մասին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        