Роснефть-ը ցանկանում է բաժնեմաս գնել ադրբեջանական «Աբշերոն» գազային հանքավայրի նախագծում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական Роснефть պետական նավթագազային ընկերությունը ցանկանում է բաժնեմաս գնել ադրբեջանական «Աբշերոն» գազային հանքավայրի նախագծում:

Այս մասին գործակալությանը հայտնել է էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ ադրբեջանա-ռուսական բանակցությունների ընթացքին իրազեկ աղբյուրը: Վերջինիս հաղորդմամբ՝ դրանով իսկ Роснефть-ը ցանկանում է գազի արտահանման հարցում դառնալ Газпром-ի մրցակից:

«Աբշերոն» գազակոնդենսատային հանքավայրը բացվել է 2011 թվականի սեպտեմբերին: Նրանում հայտնաբերված գազի պաշարները գնահատվում են 150-300 միլիարդ խորանարդ մետր գազ: Ներկայումս նրա բաժնետերերն են Total (օպերատոր) ընկերությունը՝ 40 տոկոս, SOCAR ընկերությունը՝ 40 տոկոս և Gas de France-ը՝ 20 տոկոս:

«Աբշերոն» նախագծի շրջանակներում գազի առաջին արդյունահանումն ակնկալվում է 2020 թվականից ոչ շուտ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031