Վազիանիի զորավարժարանում վերանորոգված զենք փորձարկելիս մայոր է զոհվել
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանիի ռազմաբազայում երեկ տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչի հետևանքով զոհվել է մայոր Օթելո Գուլբիանին: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ մայորը ծանր վնասվածքներ է ստացել Վազիանիի զորավարժարանում վերանորոգված զենքի փորձարկման ժամանակ: Դրանից հետո նրան անմիջապես տեղափոխել են կլինիկա, ուր և նա տեղական ժամանակով ժամը 19.00-ին կնքել է իր մահկանացուն:
Վրաստանի ՊՆ-ը ցավակցել է զոհված զինծառայողի ընտանիքին: Օթելո Գուլբիանին Վրաստանի զինված ուժերում ծառայում էր 1992 թվականից: