Բաժիններ՝

Քաղաքապետարանի հաղորդագրության մեջ տեխնիկական վրիպակ էր տեղ գտել

Ինչպես տեղեկացրել էինք, Երևանի քաղաքապետարանի կայքում այսօր հրապարակվել էր միկրոավտոբուսների, ավտոբուսների և տրոլեյբուսների ուղեվարձերի թանկացման մասին որոշումները։ Հաղորդագրության մեջ երկու տարբեր որոշումները ունեին նույն համարը՝ 3661-Ա, ինչն անմիջապես քննարկման առարկա դարձավ սոցցանցերում։ Քիչ առաջ քաղաքապետարանի Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ պարզաբանելով, որ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ։

«Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) և տրոլեյբուսային կանոնավոր ուղեվորափոխադրումների վարձը սահմանելու մասին Երևանի քաղաքապետի որոշումների հրապարակման մեջ թույլ է տրվել տեխնիկական վրիպակ: Տրոլեյբուսային ուղևորափոխադրումների վերաբերյալ որոշման համարն է 3660-Ա, իսկ ավտոբուսային (միկրոավտոբուսային) ուղևորափոխադրումների վերաբերյալ որոշման համարը՝ 3661-Ա:

Մեր բոլոր գործընկերներին խնդրում ենք նյութը հրապարակելիս օգտվել շտկված տարբերակից:
Շնորհակալություն համագործակցության համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031