«Ոսկե ծիրանի» լեհական դրաման (տեսանյութ)
«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացված է լեհ գրականագետ, ռեժիսոր, սցենարիստ, եվրոպական կինոակադեմիայի անդամ Մաչեյ Ադամեկի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Լուսանկարը»:
Լեհաստանի, Գերմանիայի և Հունգարիայի համատեղ արտադրության այս գեղեցիկ դրաման 2012 թվականին արժանացել է Մոնրեալի կինոփառատոնի «Արծաթե զենիթ» մրցանակին՝ որպես լավագույն առաջին լիամետրաժ ֆիլմ:
Ֆիլմի հիմքում 16-ամյա Ադամի կյանքն է, որը փոխվում է այն պահից, երբ նա գտնում է մի լուսանկար, որում իր հղի մայրը փաթաթված է անծանոթ մի տղամարդու: Ադամը փնտրում է գտնել իր իսկական հորը: Եվ նա ձեռք է բերում առաջին սեր, առաջին ընկերություն: Բայց մի՞թե այդ ամենը թվացյալ է… Կոնկրետ և պարզ սյուժե, յուրօրինակ կերպարներ… այս ամենն Ադամեկին հաջողվել է պատկերել իր հոգեբանական դրամայում:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Լուսանկարը» ֆիլմը կարելի է դիտել «Մոսկվա» կինոթատրոնում, այսօր՝ ժամը 20.00-ին: