
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի կառուցման տեմպերը զգալիորեն արագացվելու են. Իվանիշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նոր կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում տարածաշրջանային նշանակության նախագծերի իրագործման համար: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Վերջինս ընդգծել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի կառուցման տեմպերը զգալիորեն արագացվելու են: Ավելի վաղ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ ԲԹԿ-ի կառուցումն առաջացնում է մի շարք հարցեր: Կանխատեսումների համաձայն, ԲԹԿ-ն տարեկան կփոխադրի 30 միլիոն տոննա բեռ: