Nabucco West-ի հետ մեր համագործակցությունը շարունակվում է. Թաներ Յըլդըզ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Nabucco West նախագծի հետ Թուրքիայի համագործակցությունը շարունակվում է, սակայն միևնույն ժամանակ երկիրն առաջարկ է ստացել դառնալ «Անդրադրիատիկ» նախագծի (TAP) վերաբերյալ:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը. «Մենք կդիտարկենք այդ առաջարկը: Բացի այդ, մենք Nabucco West-ի նախագծի գծով մեր գործընկերների հետ կքննարկենք դրա հետագա ճակատագիրը»:
Հիշեցնենք, որ «Շահ Դենիզ» կոնսորցիումն այսօր հայտարարել է, որ ադրբեջանական գազը Եվրոպա կհասցվի TAP նախագծով և ոչ թե Nabucco West նախագծով: