
Ապահովագրական ընկերությունների շահույթն առաջին եռամսյակում կազմել է 330.5 միլիոն դրամ

2013 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ապահովագրական ընկերությունների` վերահսկող ական հաշվետվությունների հիման վրա ստացված զուտ շահույթը կազմել է 330.5 մլն դրամ, շահութաբերությունն ըստ ակտիվների՝ 3.5%, շահութաբերությունն ըստ կապիտալի` 9.5%: Շահույթով է աշխատել 9 ընկերություններից 5-ը: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ առաջին եռամսյակի բանբերում։
Ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2013 առաջին եռամսյակում կազմել է 340.8 մլն դրամ, շահութաբերությունն ըստ ակտիվների՝ 3.3%, շահութաբերությունն ըստ կապիտալի` 9.3%:
Հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը կազմել է 11.4 մլրդ դրամ, իսկ վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարները` 751.1 մլն դրամ կամ ապահովագրավճարների 6.6%-ը:
Դիտարկվող ժամանակաշրջանում հաշվեգրված ապահովագրական հատուցումների մեծությունը կազմել է 4.9 մլրդ դրամ, իսկ վերաապահովագրողներից ստացվող ապահովագրական հատուցումների գումարները` 168.9 մլն դրամ կամ ապահովագրական հատուցումների 3.4%-ը: