Թուրք ոստիկանը փորձում է «վիրավորել» քաղաքացուն՝ նրան անվանելով հայ (տեսանյութ)
You Tube վիդեոհոսթինգում երեկ հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանը փորձում «վիրավորել» քաղաքացուն՝ նրան անվանելով հայ: Միջադեպը գրանցվել է Էսքիշեհիրում, ուր նույնպես ընթանում են բողոքի ակցիաներ՝ կապված Ստամբուլի «Գեզի» այգու վերակառուցման հետ:
Քաղաքի փողոցներից մեկում ոստիկանները վիճաբանության մեջ են մտնում քաղաքացիների հետ, որի ժամանակ սկսում են հնչել հայհոյանքներ:
Քաղաքացիներից մեկը հարցով դիմում է ոստիկաններին. «Ի՞նչ է, դուք թուրք ոստիկա՞ն չեք, մեր ոստիկանները՞ չեք»: Ի պատասխան՝ ոստիկանը հայտարարում է. «Դուք թուրք չեք, դուք հայ եք, բոլորդ կորեք գրողի ծոցը»: