Բաժիններ՝

Բողոքի ակցիաները երկրին պատճառել են ավելի քան 53 միլիոն դոլարի վնաս. Էրդողան

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ արդեն 20 օրից ավելի Ստամբուլում շարունակվող բողոքի ակցիաները երկրին պատճառել են 100 միլիոն լիրայի (ավելի քան 53.5 միլիոն դոլարի) վնաս:

Էրդողանի խոսքերով՝ բողոքի ակցիաներն առաջին հերթին անդրադարձել են Թուրքիայի ոչ ունևոր շերտերի վրա: Էրդողանը հավելել է, որ իր կառավարությունը պատրաստում է երկրի զարգացման նոր ծրագիր, որի շրջանակներում հետագա 5 տարվա ընթացքում Թուրքիայում գործազրկությունը կրճատվելու է մինչև 7.8 տոկոսի, իսկ ինֆլյացիան կազմելու է 4.5 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս