Ադրբեջանը շահագրգռված չէ TANAP գազատարի նախագծին Ուկրաինայի մասնակցելու մեջ
Коммерсант-Украина-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը շահագրգռված չէ «Անդրատլանտյան» գազատարի (TANAP) նախագծին Ուկրաինայի մասնակցության մեջ: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Նատիգ Ալիևը.
«TANAP գազատարը գազ արտադրողների ու մասնակից երկրների գազատար է: Ես պարզապես չեմ տեսնում դրան Ուկրաինայի մասնակցության նպատակահարմարություն: Չէ՞ որ այդ երկիրը չի արդյունահանում գազ, իսկ գազամուղն էլ չի անցնում նրա տարածքով»:
Կիևի համար այդ նախագիծը կարող էր դառնալ էներգակիրների մատակարարման հարցում ռուսական «Գազպրոմից» ունեցած կախվածության նվազեցման եղանակներից մեկը: TANAP գազատարին Ուկրաինային միանալու մտադրության մասին նախորդ տարվա աշնանը հայտարարել էր Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
Տվյալ ժամանակ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոն հայտարարել էր, որ Ուկրաինան TANAP գազատարին իր ենթադրյալ մասնակցության շուրջ բանակցություններ է վարում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: