Բաժիններ՝

Թուրքական ոստիկանությունը խոստացել է չմիջամտել «կանգնած մարդկանց ակցիաներին»

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը վստահեցրել է, որ ոստիկանությունը չի միջամտի «կանգնած մարդկանց ակցիաներին», եթե նրանք չխախտեն հասարակական կարգ.

«Քանի դեռ այդ ակցիան չի խախտում հասարակական կարգն ու չի ազդում (քաղաքի) սովորական կյանքի վրա, չի խանգարում տրանսպորտի տեղաշարժին, մենք չենք միջամտի: Եթե այդ ակցիան չվերածվի ագրեսիվ ցույցի, չխանգարի մյուս մարդկանց ազատությանը, ապա յուրաքանչյուրն ունի դրա (նման ակցիայի) իրավունքը»:

Նշվում է, որ Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում քաղաքացի Էրդեմ Գյունդուզի կողմից սկսած «կանգնած ակցիան» կտրուկ տեմպերով վերածվում է Թուրքիայում բողոքի շարժման նոր ձևի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930