Րաֆֆի Հովհաննիսյանը ներողություն խնդրեց

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպեց կուսակցության համակիրների հետ, որի ժամանակ հայտարարեց, որ եթե արտագաղթը նման տեմպերով շարունակվի, երկիրը տանելու է ժողովրդագրական տագնապի։

«Արտագաղթը շաբլոնային բառ է դարձել, բայց նա, ով կանգնում է սահմանի վրա, գիտի, որ դա աղետ է։ Դրա համար ես համարում եմ, որ մեր նախագահությունը ոչ թե կեղծընտիր է, այլ անընտիր է, բայց մեղադրել ՀԱԿ-ին, Նախախորհրդարանին, Ժառանգությանը, Դաշնակցությանը դրա մեջ, սխալ է։ Եթե ես ձեզ հիասթափեցրել եմ արյուն չբերելով կամ ստվերային կառավարություն չառաջարկելով, եթե ես մի հոգու արտագաղթի պատճառ եմ դարձել, ներողություն եմ խնդրում»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ շատերը շփոթում են վերջնական հաղթանակի հասնելը պարտության հետ, և այն, ինչ իրենք նախաձեռնեցին վեց ամիս առաջ, ուժի մեջ է. «Այս տարվա ընթացքում կամ ազգովի հավաքվում ենք, կամ ամեն մեկը իր սեփական, առանձին դրոշի տակ հասարակությանը տանում է այս կամ այն ուղղությամբ»,-ասաց նա հավելելով, որ Ժառանգության խնդիրը ժողովրդի հավատը, որը խոցվել է տարիների ընթացքում, վերականգնելն է։

Ըստ նրա՝ երկրում այսօր ձևավորվել են տեղային նշանակության շատ կարևոր ընդվզման օջախներ, որոնք արտացոլանքն են այսօրվա Հայաստանի։

Կարդացեք նաև

«Ազատամարտիկների խնդիրը, ովքեր արժանապատիվ իրենց տեղ ունենալու պահանջ են ներկայացնում, զինվորների խոցելիությունը սահմանի վրա, ինչպես նաև մեր զորամասերում։ Արմավիրում կարկուտ է տեղացել, և իշխանությունը պետք է չսպասի, որ այս կամ այն բարերար լուծի գյուղացիների խնդիրները։ Պռոշյանի խնդիրը, կրակոցներ, բնապահպանությունը իր հերթին,  Փակ շուկան, Արմավիայի օդաչուներ, Նաիրիտի աշխատողներ, փաստաբաններ»,- թվարկեց նա՝ նշելով, որ ով այսօր պատասխանատվություն է կրում այդ վիճակի համար:

A1plus.am

Տեսանյութեր

Լրահոս