Բաժիններ՝

Բանկերը գնել են 74.5, վաճառել՝ 85.7 միլիոն դոլար

Հունիսի 10-14-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,545,440 ԱՄՆ դոլար 411.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 85,768,940 ԱՄՆ դոլար 412.95 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 14,050,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 411.81 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 3,850,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 412.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,302,320 EUR 544.97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 9,599,044 EUR 548.64 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 26,984 EUR առք և վաճառք 547.50 դրամ մեկ եվրոի դիմաց միջին փոխարժեքով:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 714,978,056 ՌԴ ռուբլի 12.67 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 116,324,571 ՌԴ ռուբլի 12.85 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս