Բաժիններ՝

ԵՄ-ի երկրների թվում կանանց համար ամենաբարենպաստ պայմանները ստեղծված են Շվեդիայում. հետազոտություն

Newsru.com-ի փոխանցմամբ՝ Շվեդիան սեռերի իրավահավասարության վարկանիշով զբաղեցրել է առաջին տեղը ԵՄ-ի բոլոր երկրների թվում: Այս մասին են վկայում Գենդերային իրավահավասարության եվրոպական ինստիտուտի կայքում հրապարակաված տվյալները:

Այլ կերպ ասած, հենց Շվեդիան է դարձել Եվրոպայի ամենաբարենպաստ երկիրը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հարմարավետ բնակության տեսանկյունից: Վարկանիշային աղյուսակը կազմելիս հետազոտողները որպես հիմք են վերցրել վեց հիմնական ցուցիչ՝ աշխատանք, իշխանություն, գիտելիք, փող, առողջություն, ժամանակ, ինչպես նաև երկու առաջնահերթություն՝ անիրավահավասարություն և բռնություն:

Շվեդիան 100 հնարավոր միավորից հավաքել է 74.3 միավոր: Երկրորդ տեղում Դանիան է՝ 73.6 միավոր, իսկ երրորդ տեղում՝ Ֆինլանդիան՝ 73.4 միավոր: Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Բուլղարիան ու Ռումինիան, որոնք ստացել են համապատասխանաբար 37.0 և 35.3 միավոր: Եվրոպական 27 երկրների թվում միջին ցուցանիշը կազմել է ընդամենը 54 միավոր, նրանցից միայն 15-ին է հաջողվել հատել 50 միավորի սահմանագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս