Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել Սիրիայում հակամարտող կողմերին զինելու դեմ

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հանդես է եկել Սիրիայում հակամարտող կողմերին ամեն տիպի զինման դեմ: Նա այդպիսի հայտարարություն է արել այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ը հայտարարեց, որ մտադիր է ընդդիմադիրներին մատակարարել սպառազինություն:

Բան Կի Մունն ընդգծել է, որ հակամարտող կողմերից յուրաքանչյուրին սպառազինության մատակարարումը չի ուղղի ստեղծված իրավիճակը: Նա հավելել է, որ պարզապես գոյություն չունի խնդրի ռազմական լուծում:

Այս ամենի հետ մեկտեղ ՄԱԿ-ի փորձագետները շարունակում են հետազոտել Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույցները, որոնք հանգեցրին նրան, որ Վաշինգտոնը վճռեց զինյալներին օգնել զենքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930