Բաժիններ՝

Բաշար Ասադը կպայքարի Գոլանի բարձունքների համար

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադիր է օգտագործել Հարավային Լիբանանում զինված դիմադրության փորձը՝ Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներն ազատագրելու համար:

Այս մասին «Ալ-Ահբար» թերթի վկայությամբ, Դամասկոս ժամանած լիբանանցի մի շարք քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է հենց ինքը՝ Բաշար Ասադը:

Մասնավորապես, Սիրիայի նախագահը հայտարարել է, որ ունի նախագիծ՝ նախատեսված տևական ժամկետով Գոլանի բարձունքներում դիմադրության ճակատ կազմակերպելու համար: Ասադը հասկացնել է տվել, որ ցանկանում է օգտագործել երիտասարդության ներկայիս հայրենասիրական վերելքը՝ արաբական ազգային շարժման վերածնման համար:

Ասադի կարծիքով՝ Սիրիայի շուրջ ներկայումս ստեղծված իրավիճակը հիշեցնում է 1956 թվականին Նասերի գլխավորած Եգիպտոսի դեմ իրականացված եռյակ (անգլո-ֆրանս-իսրայելական) ագրեսիան:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ նշվում էր, թե Իրանն ու Սիրիան երկու պատճառով որոշել են առայժմ չպատերազմել Իսրայելի դեմ:

4161

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս