Բաժիններ՝

Գերմանիայում ջրհեղեղի պատճառած վնասը կարող է կազմել մինչև 12 միլիարդ եվրո. Fitch (լուսանկարներ)

Գերմանական Sueddeutsche Zeitung պարբերականը, վկայակոչելով Fitch վարկանիշային գործակալությանը, հայտնում է, որ Գերմանիայում շարունակվող ջրհեղեղի պատճառած վնասը կարող է կազմել մինչև 12 միլիարդ եվրո: Էլբա գետի ջրերն արդեն երկրորդ շաբաթն է ինչ հեղեղում են երկրի մի շարք տարածքներ:

Ջրհեղեղն օրեր առաջ հասավ երկրի հյուսիս և այժմ գտնվում է իր գագաթնակետում:
Fitch-ի մասնագետների հաշվարկներով՝ ջրհեղեղի պատճառած վնասը կարող է կազմել մինչև 12 միլիարդ եվրո, որից 2.5-3 միլիարդ դոլարը վճարելու են ապահովագրական ընկերությունները:

Նշվում է, որ Եվրոպայում գրանցված ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ: Չեխիայի գրեթե ողջ տարածքում մտցվել է արտակարգ դրություն: Ջրհեղեղի պատճառը տեղատարափ անձրևներն են:

942819229

942503947

942820041

942826807

 

942827771

942822725

942827028

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս