
Ռուսաստանն այս տարի վաճառել է ավելի քան 7 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը 2013 թվականին վաճառել է ավելի քան 7 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռազմա-տեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը.
«Ներկա դրությամբ մենք վաճառել ենք ավելի քան 7 միլիարդ դոլարի ռազմական նշանակության արտադրանք, ինչը կազմում է պլանավորած ծավալի գրեթե կեսը: Այդ իմաստով մենք գնում ենք գրաֆիկին համաձայն»:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի կեսերին «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը հայտարարել էր, որ 2012 թվականին ընկերությունը կնքել է 17.6 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկայի վաճառքի պայմանագրեր: